Թուրքիայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել
Թուրքիայում տիրող եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունն այսօր հետաձգել է 44 ներքին ու արտասահմանյան չվերթ, գրում է Hurriyet պարբերականը:
Թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում տեղացել է առատ ձյուն: Նախօրեին ավիափոխադրող ընկերությունը նույն պատճառով հետաձգել էր չվերթները դեպի Բուդապեշտ, Անթալիա, Զագրեբ և Թել-Ավիվ: