211652_close_icon
views-count2815 դիտում article-date 14:14 15-03-2020

Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քլորաջրով մաքրվում են բոլոր փողոցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էջմիածնի քաղաքապետարանը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացնում է հատուկ ախտահանիչ միջոցառումներ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում և մայթերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ` քաղաքի փողոցները մաքրվում են փոշեկուլ մեքենայի օգնությամբ, փողոցներում կատարվում են քլորամաքրման աշխատանքներ, քլորաջրով ախտահանվում են նաև մայթերը»,- գրել է Գասպարյանը: Նրա խոսքով` այդ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ «Բարեկարգում» հիմնարկի տնօրինության ուժերով: Էջմիածնի քաղաքապետն ընդգծել է, որ փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր