211652_close_icon
views-count1350 դիտում article-date 13:50 15-03-2020

Տաթևիկ Ռևազյանի Դանիա մեկնելը որևէ կապ չունի Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ. քաղավիացիա

Որոշ լրատվամիջոցներ երեկ տեղեկատվություն էին հրապարակել, թե իբր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հղիության առիթով մարտի 16-ից կգտնվի ֆիզարձակուրդում: Նրան այդ ընթացքում կփոխարինի քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ` Գալուստ Պողոսյանը: Նաեւ տեղեկացնում են, որ քաղավիացիայի վարչության պետը շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում։

Նմանատիպ նյութեր