5 քրեական գործ են վրես հարուցել՝ ուզում են ջնջել իմ ապրածը, կենսագրությունը. Hraparak.am
[url=https://hraparak.am/post/6895783594ad42f7ceec190527b03b87?fbclid=IwAR1pOU4Qkyd6dQvixb7KTR-PYAb3y-3b926tCkds-kPaFy5dMjoX3iliwaM]Hraparak.am[/url]-ը գրում է. Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների համապետական հանրաքվեի քարոզարշավի 20-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավով Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում էր, որն ավելի քան 7 տարի ղեկավարում է ՀՀԿ-ական Միքայել Ղարաքեշիշյանը:
Դեռեւս նախորդ տարեվերջին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծիքներ կամ յուրացումներ կատարելու դրվագներով:
Ղարաքեշիշյանը երեկ մեզ հայտնեց, որ վերջին շաբաթներին քրգործերը նորերով են համալրվել, սակայն դրանից ինքը չի ընկրկում եւ հակառակ իշխանությունների ցանկությանը՝ շարունակելու է պաշտոնավարել: Խոսել ենք քարոզարշավին իր մասնակցության եւ իշխանությունների հետ հարաբերությունների մասին:
[b]- Վարչապետը շաբաթ օրը ձեզ մոտ էր, դիմավորեցի՞ք պետության ղեկավարին, առաջարկ եղա՞վ, որ մասնակցեք քարոզարշավին:[/b]
- Ո՞նց պիտի դիմավորեի, եթե չգիտեի, որ գալիս է:
[b]- Իսկ քարոզարշավին մասնակցո՞ւմ եք եւ ո՞ր կողմի համար:[/b]
- Ոչ, ես իմ աշխատանքներով եմ զբաղվում, չեմ կարող ասել՝ կմասնակցեմ, թե ոչ: …Դեռ 20 օր կա, եւ ընդհանրապես՝ պարտավոր էլ չեմ ես ինչ-որ այլ բանով զբաղվել: Ես միայն աշխատանքով եմ զբաղվում:
[b]
- Կո՞ղմ եք հանրաքվե անցկացնելուն եւ դատավորներին պաշտոնազրկելուն:[/b]
- Բերեք ինձ հարցեր միք տա: Դուք ինձանից լավ գիտեք՝ ինչ, ոնց, ինչի՞ եք ինձ հարցեր տալիս, չեմ իմանում:
[b]- Օրինակ, կան բազում համայնքապետեր, որոնք սիրով ու եռանդով աշխատում են հանրաքվեի օգտին:[/b]
- Ես չեմ աշխատում:
[b]- Իշխանությունը Ձեզ չի՞ ուղղորդում կամ չի՞ խնդրել օգնել:[/b]
- Ոչ: Իրանք իրանց հարազատներին են ուղղորդում, ամեն մարդու չեն ուղղորդում: Ես իրանց սիրվածներից չեմ, ինձ բան չեն ասում:
[b]- Իսկ որ ասեն, կանե՞ք:[/b]
- Ուրեմն մարդիկ կարող են մարդավարի ասել՝ օգնեք մեզ, մենք էլ կօգնենք, ոչ թե քրեական գործեր հարուցեն:
[b]- Ի դեպ, Ձեր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, չե՞ք վախենում, որ պասիվության արդյունքում կհայտնվեք բանտում, նման տեղեկություններ կան, չէ՞, որ եթե համայնքում «այո»-ն պարտվի, համայնքապետին պատժելու են:[/b]
- Աստծուց վախենամ, իշխանությունից վախենամ, հանրաքվեից վախենամ, հետո՞, կլինի՞: Սրանից ավել էլ ո՞նց վախեցնեն, որ հինգ հատ քրեական գործ են վրես հարուցել, ու դեռ շարունակվում է:
-[b] Մենք մեկի մասին գիտեինք, ե՞րբ դարձավ հինգը:[/b]
- Այո, արդեն հինգն է՝ մի երկու ամսվա ընթացքում, չեմ ուզում մանրամասնել, թե ինչ գործեր են, իրանք ձեւերը գիտեն, ես էդ պրիյոմները չգիտեմ:
[b]- Իսկ միգուցե սա մեսի՞ջ է, որ աշխատեք իշխանության համար:[/b]
- Ես էլ մտածում եմ, որ ընդհանրապես ինձ ուզում են ջնջել՝ իմ ապրածը, կենսագրությունը, ինձ: Եթե մարդու վրա հինգ քրեական գործ են հարուցում ու անկապ տեղը ցեխ լցնում, բա էլ ի՞նչ մտածեմ: Կրկնում եմ՝ ուզում են օգնեմ, թող մարդավարի ասեն, ոչ թե էս ձեւերով:
- Քանի որ նախկինների հետ կապ ունեք, իշխանությունը ռիսկի չի գնում:
Մանրամասներն՝ [url=https://hraparak.am/post/6895783594ad42f7ceec190527b03b87?fbclid=IwAR1pOU4Qkyd6dQvixb7KTR-PYAb3y-3b926tCkds-kPaFy5dMjoX3iliwaM]այստեղ [/url]