Թուրքիան կորոնավիրուսի պատճառով արգելել է 14 երկրի քաղաքացիների մուտքը
Մարտի 14-ից Թուրքիան 14 երկրների քաղաքացիների մուտքի վրա արգելք է դրել: Նման միջոցառումները իրականացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:
Ինչպես հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը, ժամանակավոր արգելք է դրվել եվրոպական 14 երկրների քաղաքացիների մուտքի համար. այդ թվում՝ Իսպանիա, Գերմանիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Բելգիա, Դանիա, Նորվեգիա և Շվեդիա: Սահմանափակումը կգործի մինչև ապրիլի 17-ը:
Թուրքիան նաև դադարեցրել է ավիահաղորդակցությունը մի շարք պետությունների հետ: Դեռևս փետրվարի 3-ին սահմանափակումների տակ էր մտել Չինաստանը, փետրվարի 23-ին՝ Իրանը, փետրվարի 29-ին՝ Իրաքը, Հարավային Կորեան և Իտալիան:
Ներկա պահին Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու ընդամենը 2 դեպք: