211652_close_icon
views-count7864 դիտում article-date 23:01 13-03-2020

«Սպայկան» մտավ Արցախ. Ստեփանակերտում ձեռք են բերվել առաջին պայմանավորվածությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր երկրի հազարավոր քաղաքացիների համար բիզնեսի ձևավորման և աշխատատեղերի ստեղծման նոր, մեծածավալ հնարավորություններ են բացվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ օրերս իր հրավերով Արցախ էր ժամանել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, որի հետ քննարկել են այգեգործության զարգացման հեռանկարները: «Մեր երկրի հազարավոր քաղաքացիների համար բիզնեսի ձևավորման և աշխատատեղերի ստեղծման նոր, մեծածավալ հնարավորություններ են բացվում: Այս մասին վստահ կարող եմ հայտարարել իմ հրավերով Արցախ ժամանած «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ կայացած հանդիպումիցս և արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Շուրջ 10 հազար հեկտար նոր այգիների տունկը և, դրան զուգահեռ, Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա հատված, որի արդյունքում կայուն ոռոգովի կդառնան Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների ավելի քան 10 հազար հեկտար հողատարածքներ, սկզբունքորեն կփոխեն մեր երկրի գյուղատնտեսության զարգացման ընթացքը: Հավաստիացնում եմ ձեզ, որ հենց մեր քաղաքական թիմն ունի այն անհրաժեշտ ներուժը, որով իրատեսորեն մշակել է Արցախի տնտեսության զարգացման և առկա սոցիալական խնդիրների լուծման լավագույն պատկերացումների փաթեթը: Իսկ տնտեսության զարգացումը ո՛չ ամբոխահաճո, անհեռանկար հայտարարություններով է պայմանավորված, ո՛չ զորբայությամբ և ո՛չ էլ իրականացվող սև քարոզչությամբ: Խոսքի ազդեցությունը դատապարտված է անասելի կորստի, եթե դրան չի հետևում գործը»,- գրել է Ա. Հարությունյանը: [b] «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր