ՀՀ ԶՈՒ նոր սպառազինությունների մատակարարումների պայմանավորվածությունները ձեռք են բերվել. Դավիթ Տոնոյան
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասներ չի հայտնում Զինված ուժերի նոր սպառազինության մատակարարումների վերաբերյալ, սակայն նշում է, որ դրանք բոլորն արդեն ձեռք են բերված:
Այս մասին Դ. Տոնոյանն ասաց այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում:
«Տարբեր այն մատակարարումները, որոնք պետք է իրականացվեն մինչև տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում, բոլորի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերված, ուղղակի մանրամասներ չեմ կարող բացել: Երբ կմատակարարվի, այն ժամանակ կխոսենք»,-նշեց նախարարը։