ԵՄ-ն կանաչ գյուղատնտեսության նոր ծրագիր է գործարկել Հայաստանում
Մարտի 4-ին ԵՄ-ն նոր գյուղատնտեսական ծրագիր է գործարկել Հայաստանում:
Այն կնպաստի կայուն, ներառական, նորարարական և շուկայի վրա հիմնված ագրոբիզնեսի զարգացմանը:
Ծրագրի թիրախում կլինեն երկրի հյուսիսային մարզերը` Շիրակը, Լոռին և Տավուշը: Այն ունի 11,7 միլիոն եվրո բյուջե և կիրականացվի երեք տարվա ընթացքում:
Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի՝ նոր ծրագիրը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի գյուղական հատվածի զարգացմանը: