211652_close_icon
views-count51120 դիտում article-date 15:30 13-03-2020

Կորոնավիրուսի վարակման ևս 2 դեպք է գրանցվել. վարակվածների թիվը հասավ 8-ի. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվս 2 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակման դեպք: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսպիսով, վարակված անձանց թիվը հասավ 8-ի: «Մեկուսացված անձանց շրջանակից, որոնք մեկուսացվել էին վարակված անձի հետ շփում ունենալու պտաճառով: Խոսքը Էջմիածնի պացիենտի մասին է: Երկու դրական հաստատված թեստ ունենք: Այսինքն այն անձինք, որ մեկուսացվել էին՝ ունենալով գանգատներ, որոնք տեղափոխվել էին ինֆեկցիոն հիվանդանոց եւ նրանցից երկուսի մոտ կորոնավիրուսը դրական է ցույց տվել: Այս պահին իրենք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն: Սա դարձել է մի ախտանիշ, երբ ջերմությունը բարձրանում է, հետո որոշ ժամանակ հետո նորից իջնում է: Նրանց ընտանիքներն արդեն մեկուսացված են: Նաև պարզվում է, թե արդյոք մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան, թե ոչ: Հետևաբար կարող ենք ասել, որ այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են: Դա, իհարկե, վատ է, բայց համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը», - հայտարարեց նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր