211652_close_icon
views-count6836 դիտում article-date 15:21 13-03-2020

Ժողովրդի գրպանը պրոբլեմները չգցեք, լուծեք դրանք. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220887003863006]էջում [/url]գրել է. «Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ախտահարված երկրներից ժամանած մարդկանց ժամանակին կարանտին չարեցիք ու ուղարկեցիք տներով: Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ուսումնական հաստատությունները երկար փակելու փոխարեն մի շաբաթով փակեցիք ու հետո քարոզարշավի խաթր նորից բացեցիք: Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ աշխարհում լրջագույն միջոցներ են ձեռնարկվում վարակի դեմն առնելու համար, իսկ ձեր կառավարության անդմաները շարունակաբար թերագնահատում էին խնդրի լրջությունը: Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ այս ընթացքում հազարավոր բուկլետներ եք ձեռքից ձեռք բաժանել երկրի տարբեր բնակավայրերում: Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ փոխանակ ժամանակին դադար վերցնեիք, մարդկանց հավաքում էինք զանգվածային միջոցառումների քարոզարշավի համար ու հերթով ձեռք էիք սեղմում: Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ձեր իբր ստույգ տեղեկություններ հաղորդելու համար հատուկ բացած կայքը երեկ օրվա կեսը չէր աշխատում: Քաղաքացիները մի բանում են մեղավոր, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ: ժողովրդի գրպանը պրոբլեմները չգցեք: Լուծեք դրանք: Դուք եք իրավիճակի համար գլխավոր պատասխանատուն»։

Նմանատիպ նյութեր