3078 դիտում
23:37 12-03-2022
Ժողովրդի անունից ամենաշատը խոսող ու սեփական հանցանքները ժողովրդի գրպանը գցող իշխանությունը մենակ է թողել այդ նույն ժողովրդին. Ագնեսա Խամոյան
Արցախում հումանիտար աղետ է՝ չկա գազ, էլ. էներգիա, Հայաստանը կանգնած է պարենային անվտանգության լրջագույն խնդիրների առջեւ։ Խանութներում ալյուրի, շաքարավազի եւ նպարեղենի գների աճն ուղիղ համեմատական է երկրի գահավիժմանը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Մարդիկ խուճապահար գնում են ինչ կարող են եւ որքան կարող են, որովհետեւ վաղը շաքարավազի ամեն թանկացած կիլոգրամի համար 50-100 դրամ ավել գումար չունեն պարզապես, ու վերջապես՝ ի՞նչ վստահություն հրաժարականի խոստում տված, բայց հետո դա «կատակ» որակած Վահան Քերոբյանի եւ իր շեֆի խոսքի նկատմամբ, թե ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մարդիկ 44 օր պատերազմում «հաղթում էին», հիմա ալյուրի ու ձեթի փոխարեն երկնքից թափվող մանանայի հեքիաթն ինչ է, որ չպատմեն։
Ժողովրդի անունից ամենաշատը խոսող ու սեփական հանցանքները ժողովրդի գրպանը գցող իշխանությունը մենակ է թողել այդ նույն ժողովրդին, հիմա առնվազն կարող էր գնալ գների սառեցման, որոշակի ապրանքների արտահանման արգելքի, բայց ոչ, բա իրենց սրտի օլիգարխները ոնց գերշահույթ ապահովեն, որից էլ իրենց «փայն» հանեն։
Հ.Գ. Լուսանկարներն այսօրվա են, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, իսկ մեր օրերում Աննա Հակոբյանի հիմնադրամին պարտաճանաչ գումար մուծող Արտակ Սարգսյանի ՍԱՍ սուպերմարկետում շաքարավազի գինը տեսնելիս շաքարդ անմիջապես է բարձրանում»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1367 դիտում
09:59 02-09-2022
«Հայաստան» դաշինքը սադրանք է որակում իր անունից թռուցիկների տարածումը․ Ագնեսա Խամոյան․ «Ամերիկայի ձայն»
1276 դիտում
23:48 17-01-2023
Խնդիրները Փաշինյանի գրպանը գցեցի՞ն, թե՞ ինչ-որ մեկը Փաշինյանին ՀՀ գրպանը գցեց. Հայկ Մամիջանյան. Oragir.news
5632 դիտում
22:54 12-12-2021
Շեֆիդ հուշիր, որ այլևս փողով հոդված գրող չէ. Ագնեսա Խամոյան
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1024 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր