211652_close_icon
views-count3423 դիտում article-date 13:14 13-03-2020

«Ես կանգնում եմ հայելու դիմաց, բերանս 3 ժամ ծռում, բայց այդպես չի՛ լինում, ուրեմն ֆոտոշոփ եք արել». 3 մրցանակակիրներ. aravot.am

[url=https://www.aravot.am/2020/03/13/1099496/?fbclid=IwAR1iqqbO82MrzfibcJwhbKIv4WyWlNsqkZlCTss3_fc82IDygkfYjlSnUe4]Aravot.am[/url]-ը գրում է. «Լուսանկարների «Ակնթարթ» շարքի համար «Ֆոտոլուրի» լուսանկարիչներ Հայկ եւ Վահրամ Բաղդասարյանները, Հայկ Բադալյանն ու Լուսինե Սարգսյանը 2017-ին արժանացան ՀՀ նախագահի մրցանակի: «Ակնթարթը» ներկայացնում էր «Ֆոտոլուր» լրատվական գործակալության 15 տարվա աշխատանքը: Մրցանակաբաշխությանը մասնակցելու առիթը «Էլեկտրիկ Երեւանի» ցուցարարի հանրահայտ լուսանկարն էր: Նրանք պատմում են, որ մրցանակաբաշխությունից հետո որոշել են՝ այս էտապն անցավ, նոր փուլ ենք սկսում: «Ակնթարթ» շարքը ներկայացնելուց հետո անցել է 3 տարի, ակնթարթներն ավելացել են, հասունացրել նոր ցուցահանդեսի հնարավորությունը: Մրցանակային գումարով նրանք լուսանկարչական նոր ապարատ են գնել. «Մրցանակը դռներ չի բացում, բայց լավ հիշողություն է ու պատիվ, ինքնակենսագրականիդ մեջ նշվում է՝ դու նախագահի մրցանակի դափնեկիր ես» (Լուսինե Սարգսյան): Մենք վայելում ենք կարեւոր իրադարձությունների այդ «ակնթարթները» ու չենք էլ ենթադրում, թե որոշ լուսանկարներ անելու համար մարդիկ ինչպես են սեփական կյանքը վտանգում: Ապրիլյան պատերազմի ժամանակ Վահրամ Բաղդասարյանի հայտնի լուսանկարներից մեկն անելիս մոտ 100 մետր հեռավորության վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարք էր ընկել ու մեքենա պայթեցրել: Լուսինեն ասաց, որ ցույցերի, հանրահավաքների ժամանակ ամեն լավ կադրը լի է վտանգներով՝ տեխնիկադ կարող է փչացնեն կամ մարմնական վնասվածք ստանաս: Վահրամ Բաղդասարյանը հարցազրույցի ժամանակ ցույց տվեց քաղաքական մի իրադարձության ժամանակ ստացած վնասվածքի հետքերը. «Ցույցերի ժամանակ աշխատելիս քեզ համար վտանգավոր են բոլորը, անգամ՝ ցուցարարները: Շատերը ասում են՝ խի՞ ես ինձ նկարում, դե արի բացատրի, որ լավ կադր է»: Չնայած տեխնիկայի այս դարում լուսանկարել կարող են գրեթե բոլորը, բայց իրական լուսանկարչությունը պահպանում է հաստատված նորմերը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/03/13/1099496/?fbclid=IwAR1iqqbO82MrzfibcJwhbKIv4WyWlNsqkZlCTss3_fc82IDygkfYjlSnUe4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր