3147 դիտում
14:41 13-03-2020
Քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է. հայտարարություն
Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Քրեակատարողական հիմնարկներ կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել և շարունակաբար իրականացվելու են անազատության մեջ պահվող անձանց կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ ու պաշտպանիչ միջոցառումներ։
Մասնավորապես, ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։ Վերջիններիս, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր վիրուսի ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։
Բացի այդ, համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել և դրանց հիման վրա խիստ հսկողություն է սահմանվել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատների այցելությունների նկատմամբ։
Քրեակատարողական ծառայությունը հավաստիացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում խուճապի հիմքեր չկան, միաժամանակ, մեկ անգամ ևս ազատությունից զրկված անձանց հարազատներին հորդորում ենք զերծ մնալ քրեակատարողական հիմնարկներ այցելելուց, որի անհրաժեշտությունը պայմանավորված է հենց կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության պահպանման կարևորությամբ։
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
17:29 03-11-2021
Համաճարակային իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում
5417 դիտում
10:30 27-09-2020
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն ու վերահսկելի է․ մարզպետ
1600 դիտում
12:49 18-08-2024
Կուրսկի ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է․ Ալաուդինով
Այս բաժնից
1174 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1009 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը