211652_close_icon
views-count65386 դիտում article-date 22:28 12-03-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գավառում բախվել են Ford Transit-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ բախվել է ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում Գավառ քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Հացառատ թաղամասի բնակիչ, 33-ամյա Ահարոն Բալաբեկյանի վարած Ford Transit մակնիշի 34 ՍN 373 համարանիշի և Սարուխան գյուղի բնակիչ, 32-ամյա Տիգրան Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 88 NC 988 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 31-ամյա Ռ. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր