211652_close_icon

Մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա. Արայիկ Հարությունյանի հորդորը

views-count218606 դիտում article-date 15:33 12-03-2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158094170788501]էջում[/url] գրառում է արել` հորդորելով հետևել պաշտոնական աղբյուրներին` կապված կորոնավիրուսի տարածման հետ: «Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է: Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի կոճակի սեղմումով չի լինում: Որոշում լինելու դեպքում կառավարությունը կտեղեկացնի, այդ թվում՝ այստեղ»,- գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր