211652_close_icon
views-count64801 դիտում article-date 21:44 11-03-2020

Նոր մանրամասներ՝ վանաձորցի և ալավերդցի մի խումբ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունից, որն ավարտվել էր կրակոցներով. մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են մասնակիցների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 9-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն է հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ հրազենային վնասվաածքով «Ալավերդի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Թումանյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «3-րդ մաս» կոչվող թաղամասում միմյանց հետ վիճաբանել են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 25-ամյա Նարեկ Չարչյանը, 23-ամյա Էդմոն Պողոսյանը, 22-ամյա Նարեկ Հարությունյանը, 24-ամյա Նարեկ Եղշաթյանը, 23-ամյա Հայկ Ջիլավյանը և Թումանյան քաղաքի բնակիչներ, 29-ամյա Արկադի Մխիթարյանը, 26-ամյա Արման Մելքումյանը և 30-ամյա Սուրեն Շահվերդյանը: Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վիճաբանության ժամանակ Ս. Շահվերդյանը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել, որից հետո դիմել է փախուստի: Երեկ՝ մարտի 10-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Ս. Շահվերդյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն է տվել, որից հետո նա ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղից էլ ստորագրությամբ բաց է թողնվել: Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Վիճաբանության մասնակից բոլոր անձինք նույնպես բաց են թողնվել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/09/1149377/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մարտի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդրոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Օձուն գյուղի բնակիչ, 26-ամյա Արթուր Գ.-ն է, ով իրավապահներին հայտնել էր, որ Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի հրապարակում լսել է պայթյուն, այնուհետև ազդրի շրջանում ցավ է զգացել: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության հանգամանքները, հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր