Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար տարբեր սցենարներ կան: Խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցումները երկու տարով հետաձգելն ավելի ճիշտ լուծում է, քան չեղարկումը:
Այս մասին ամերիկյան Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է խաղերի կազմկոմիտեի գործկոմի անդամ Հարույուկի Տակահաշին:Ըստ նրա, օլիմպիական խաղերը չեղարկելու կամ առանց հանդիսականների անցկացնելու դեպքում ֆինանսական ծախսերը չափազանց մեծ կլինեն:
Ժամկետների փոփոխությունը կնշանակի որակավորման մրցաշարերի կրկնակի անցկացում: Բացի այդ, երկու տարով հետաձգելու դեպքում 2022թ. Պեկինում կանցկացվի նախ` ձմեռային , ապա` Տոկիոյի ամառային խաղերը, և հետո` աշխարհի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը` Քաթարում:
Այս փոփոխությունների մասին ՄՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի առաջիկա մայիսին` գործկոմի նիստում, երբ որոշակի պարզություն կմտնի կորոնավիրուսի տարածման հարցում:
Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ պարալիմպիկը` օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել 2 տարով
2020.03.11 16:42


Twitter
Вконтакте
Одноклассники
