Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մարտի 10-ին Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։
«Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության վարչապետ, պարոն Միշուստինի հետ։
Մենք քննարկեցինք համաշխարհային շուկայում տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներում մեր անելիքները»,- ասաց Փաշինյանը։