211652_close_icon
views-count1595 դիտում article-date 10:59 10-03-2020

Ակտիվ քարոզարշավ է սպասվում, կարևոր ու հետաքրքիր ասելիքներ կան. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է Ագարակ: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ Ն. Փաշինյանը տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում «Այո»-ի քարոզարշավը սկսում են Հայաստանի հարավային կետերից մեկից՝ Ագարակից: «Վայրէջք ենք կատարում Ագարակ, Հայաստանի ամենահարավային կետերից մեկից սկսում ենք քարոզարշավը: Այն լինելու է շատ ակտիվ, շատ հետաքրքրիր, կարևոր ասելիքներ կան: Շատ կարևոր խոսակցություն է լինելու: Հույս ունեմ բազմաթիվ հարցերի պատասխանները կտամ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Ուղղաթիռում էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր