ՔՊ կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է ընթանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի և կանոնադրության մշակումը, այն ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հաստատվել վերջինիս կողմից:
Ինչպես հայտնի է՝ հունվար ամսից երկու աշխատանքային խումբ էր ձևավորվել, որոնցից մեկում քննարկվել է կուսակցության կանոնադրությունը, մյուսում՝ նոր ծրագիրը: Դրանցից մեկը համակարգում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Մեր տեղեկություններով՝ համագումարի ժամանակ պատրաստվում են երկու փուլով ներկայացնել այս ամիսների աշխատանքը և ընդունել դրանք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]