2452 դիտում
14:02 10-03-2020
ԱՄՆ-ն սկսել է Աֆղանստանից իր զորքի դուրսբերման գործընթացը
Ամերիկյան զորքերը սկսել են լքել Աֆղանստանի տարածքը։ Գործընթացն իրականացվում է ամերիկյան իշխանությունների և «Թալիբան» շարժման միջև կնքված հռչակագրի շրջանակներում։
Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը։
Նրանում նշված է, որ գործընթացն իրականացվում է ԱՄՆ-ի և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված հռչակագրի, ինչպես նաև «Թալիբան»-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում։ Փաստաթղթերը նախատեսում են, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերը պետք է 135 օրվա ընթացքում կրճատվեն՝ հասնելով 8600-ի։
Թալիբների հետ կնքված համաձայնագրը ստորագրվել է փետրվարի 29-ին ավելի քան 30 պետությունների պատվիրակների ներկայությամբ։ Եթե թալիբները պահպանեն համաձայնագրի կետերը և հրադադարը Քաբուլի հետ, չձեռնարկեն ագրեսիվ գործողություններ այլ երկրների նկատմամբ, ապա Վաշինգտոնը կշարունակի իր զորքի վերջնական դուրսբերումը Աֆղանստանից։
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
10:44 08-07-2019
ԱՄՆ-ն թալիբների հետ քննարկում է Աֆղանստանից 2,5 տարում զորքերի դուրսբերման ժամանակցույցը. WSJ
3478 դիտում
14:41 01-04-2017
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Սիրիայից թուրքական զորքի դուրսբերման պայմանը
4403 դիտում
14:15 20-06-2017
Թուրքիան Գերմանիային առաջարկել է վերանայել «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանական զորքի դուրսբերման հարցը
Այս բաժնից
1231 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1042 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1078 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ