Թուրքիան Գերմանիային առաջարկել է վերանայել «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանական զորքի դուրսբերման հարցը
Թուրքական իշխանությունները Գերմանիային առաջարկել են չշտապել «Ինջիրլիք» ռազմաօդային բազայից գերմանական կոնտիգենտը դուրս բերելու հարցում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը, գրում են թուրքալան ԶԼՄ-ները։
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ նշված բազայից իր զորքի դուրս բերման ժամանակահատվածում դադարեցնելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին իր մասնակցությունը, և դրա պատասխանատվությունը կրելու է Անկարան։
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին գերմանացի պատգամավորներին այցելե ռազմաօդային բազան։