1623 դիտում
10:44 08-07-2019
ԱՄՆ-ն թալիբների հետ քննարկում է Աֆղանստանից 2,5 տարում զորքերի դուրսբերման ժամանակցույցը. WSJ
ԱՄՆ-ի ներկայացուցիչները «Թալիբան» արմատական շարժման հետ խորհրդակցություններում նշել են 2,5 տարվա ընթացքում երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը: Այս մասին գրում է [url=https://www.wsj.com/articles/u-s-envoy-points-to-progress-in-afghan-peace-talks-with-taliban-11562515972]The Wall Street Journal[/url]-ը:
Նշվում է, որ ԱՄՆ-ը հնրավոր Է համարել Աֆղանստանից իր զորքերի դուրս բերումը 2,5 տարվա ընթացքում: Հրապարակման մեջ նշված է, որ ավելի վաղ քննարկվում էր 3 տարվա մասին: Ինչպես պարզաբանել է աղբյուրը, «Թալիբան» շարժման ներկայացուցիչները պնդել են, որ օտարերկրացի զինծառայողները պետք Է «երկրից հեռանան ինն ամսվա ընթացքում»:
Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիզադը հուլսի 6-ին Twitter-ում հայտնել է, որ Կատարում «Թալիբան» շարժման հետ բանակցությունների վերջին փուլը եղել է ամենաարդյունավետն ամբողջ ժամանակ: Նա նաև նշել է, որ կոնսուլտացիաները դադարեցված են և կվերսկսվեն հուլիսի 9-ին:
Հուիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավոր Է համարում Աֆղանստանում «Թալիբան» շարժման հետ հաշտության հասնել մինչև սեպտեմբերի 1-ը: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիզադը երեկ հնարավոր է համարել, որ սեպտեմբերի 1-ին բանակցությունները հաջողությամբ կավարտվեն։
Նմանատիպ նյութեր
1611 դիտում
11:33 02-08-2019
ԱՄՆ-ը պատրաստ է զորքերը դուրս բերել Աֆղանստանից թալիբների հետ համաձայնությամբ
2449 դիտում
14:02 10-03-2020
ԱՄՆ-ն սկսել է Աֆղանստանից իր զորքի դուրսբերման գործընթացը
4566 դիտում
14:27 01-01-2019
Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման համար կպահանջվի առնվազն 4 ամիս
Այս բաժնից
1204 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1009 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1045 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ