211652_close_icon
views-count1061 դիտում article-date 14:26 09-03-2020

ՊՆ-ում քննարկել են ԲԿՄԱ-ի վերագործարկման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 6-ին անցկացվել են քննարկումներ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների և մարզական տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբի կարգավիճակին և գործունեությանը, մարզական վաշտի կառուցվածքին, ինչպես նաև մարզիկ զինծառայողների ընտրությանը վերաբերող հարցերին:

Նմանատիպ նյութեր