211652_close_icon
views-count43917 դիտում article-date 11:50 09-03-2020

Շղթայական ավտովթար Երևանում. Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Range Rover-ը, Mercedes-ը, 2 Honda-ներ, Toyota Camry-ն, ՎԱԶ 2107-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, շղթայական ավտովթար է տԵղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայի 170 հասցեի դիմաց բախվել են Range Rover մակնիշի 88 ZZ 668 համարանիշի, Mercedes մակնիշի 71 XO 777 համարանիշի, ՎԱԶ 2107 մակնիշի 34 QR 423 համարանիշի, Honda Accord մակնիշի 099 ZZ 01 համարանիշի, Toyota Camry մակնիշի 99 SR 996 համարանիշի, Honda Fit մակնիշի 35 TG 755 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 36 RO 662 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Սեյրան Սարգսյանն ու Հովիկ Հարությունյանը։ Օպերատիվիեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ Հ. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել են սթափ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր