Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պահից մինչև հիմա ավելի քան 50 սոցաշխատող է մահացել
Չինաստանի քաղաքացիական հարցերով նախարարության ներկայացուցիչ Չեն Յուելիանի խոսքով՝ մարտի 8-ի դրությամբ Չինաստանում ավելի քան 50 սոցիալական աշխատող է զոհ դարձել նոր կորոնավիրուսի համաճարակին։
Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակլությունը։
Վերջինս նշել է, որ մահացածների 92.5 տոկոսը Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամներ էին։
Հիշեցնենք, որ Covid-2019 հարուցիչի տարածման մասին չինական իշխանությունները հայտարարեցին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը, մահացել է 3820 մարդ։