Ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցման կենտրոնները կաշխատեն շաբաթական 40 ժամ, կունենան հոգեբան, իրավաբան,սոցաշխատող
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հաստատել է Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է Գենդերային բռնության դեպքերի վարման միջգերատեսչական ուղեցույցների հիման վրա սահմանել աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։
Նկատի ունենալով, որ աջակցության կենտրոնները պետք է մատուցեն ինչպես սոցիալ-հոգեբանական, այնպես էլ իրավաբանական աջակցություն՝ առաջարկվում է, որ աջակցության կենտրոնի անձնակազմը առնվազն ներառի 1 հոգեբանի, 1 սոցիալական աշխատողի և 1 իրավաբանի։
Միաժամանակ, հաշվի առնելով ընտանեկան և կենցաղային բռնության առանձնահատկությունները, բռնության ենթարկված անձանց կրկնազոհացնելու վտանգը՝ նախագծով առաջարկվում է նաև սահմանել նշված մասնագետների պարտադիր վերապատրաստման պահանջ։
Առաջարկվում է նաև սահմանել, որ աջակցության կենտրոնը պետք է գործի շաբաթական առնվազն 40 ժամ։ Նշված կարգավորումները մշակվել են՝ հիմք ընդունելով ՀՀ-ում արդեն իսկ գործող և պետության համաֆինանսավորմամբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների փորձը։
Բացի այդ, հարկ է նկատել, որ աջակցության կենտրոնների կողմից մատուցվող ծառայություններն առավելապես առնչվում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական, սոցիալ-տնտեսական աջակցության տրամադրմանը, որոնց բնականոն և արդյունավետ իրականացումը հնարավոր է 40-ժամյա աշխատանքային շաբաթվա ընթացքում։
Որոշմամբ՝ աջակցության կենտրոնը պետք է ունենա շուրջօրյա հասանելի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամար։ Արդյունքում՝ կապահովվի ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը և մեթոդաբանությունը, կսահմանվեն նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առավել արդյունավետ կերպով իրականացնել մասնավոր կազմակերպությունների կողմից աջակցության կենտրոնի ծառայությունների տրամադրման որակի նկատմամբ մշտադիտարկումը։
Բացի այդ, այն կնպաստի նաև աջակցության կենտրոնների գործունեության լավարկմանը, քանի որ հստակ կլինի նրանց կողմից ծառայությունների մատուցման ընթացակարգը, բացի այդ, կսահմանվեն այն անհրաժեշտ ձևաթղթերը, որոնք կկիրառվեն աջակցության կենտրոնների կողմից իրենց ամենօրյա աշխատանքում։