211652_close_icon
views-count3127 դիտում article-date 17:20 08-03-2020

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է. «Թանկագի՜ն մայրեր, սիրելի՜ քույրեր և դուստրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: Եթե այսօր աշխարհի տարբեր կետերում մարդիկ ջանում են բացատրել կանանց իրավահավասարությունը, ապա մեզանում այդ ամենը նստած է ի վերուստ՝ մեր դարավոր պայքարի ու դրանում մեր ազգային ինքնությունը պահելու բոլոր հատվածներում հայ կանանց ընդգծված դերակատարության միջոցով: Ժամանակակից ժողովրդավարական ու զարգացած պետության չափանիշների մեջ անասելի կարևոր տեղ ունի կանանց իրավունքների պաշտպանությունը, և այս ոլորտում մենք թեկուզ նկատելի առաջընթաց ունենք, բայց պակաս չեն նաև անելիքները: Գարնան մուտքն ազդարարող այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է շնորհավորանքների համար: Մաղթում եմ հարատև երջանկություն, ամուր առողջություն և գարնանային բարձր ու ծաղկուն տրամադրություն»:

Նմանատիպ նյութեր