2125 դիտում
16:04 14-07-2019
Աշոտ Ղուլյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Գի Տեսիեյին
Հուլիսի14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեյին:
Նամակում մասնավորապես ասվում է՝
«Հարգելի պարոն Տեսիե,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։
Մեծագույն արժեքներն ազգություն չունեն. դրանք բոլորինն են՝ բոլոր ժամանակներում ու բոլոր աշխարհամասերում։ Այս առումով 1789 թվականի հուլիսի 14-ը բեկումնային էր ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև համաշխարհային պատմության մեջ՝ նոր ու բացարձակ իմաստ հաղորդելով ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներին։
Հենց այս արժեքների ընկալումն է, որ միավորում է մեր ժողովուրդներին։ Ու այսօր էլ, Բաստիլից հազարավոր կիլոմետրեր այս կողմ, Արցախի ժողովուրդը սեփական հանձնառությամբ պահում է Եվրոպայի ազատության արևելյան դարպասը։
Մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում չափազանց կարևորում եմ «Ֆրանսիա-Արցախ» և «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների գործունեությունը և համոզված եմ, որ անկախ խոչընդոտներից՝ մեզ կհաջողվի առաջ տանել մեր համատեղ օրակարգը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ֆրանսիական Հանրապետության Ազգային տոնի առթիվ ու հղում լավագույն մաղթանքներս։»:
Նմանատիպ նյութեր
4019 դիտում
17:18 17-07-2018
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նոր նախագահին
Այս բաժնից
652 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
928 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը