211652_close_icon
views-count68304 դիտում article-date 23:45 07-03-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում կողաշրջվել է «Սևան» ազգային պարկի տնօրենին սպասարկող Mitsubishi Pajero-ն. ոստիկանները փնտրում են վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում, Mitsubishi Pajero մակնիշի 005 LL 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ ոստիկաններն ու փրկարարները ժամանել են դեպքի վայր, վարորդը տեղում չի եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է «Սևան» ազգային պարկի հաշվեկշռում, և ըստ տեղեկությունների, այն սպասարկում է տնօրենին և կան տեղեկություններ, որ հենց ինքն էլ վարել է մեքենան: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր