Արմեն Աշոտյան. Հուսամ կառավարությունը լավ է հասկանում հնարավոր պատասխանատվության չափը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թե աշխարհում, թե տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ոչ միայն չի թուլանում, այլեւ նոր մարտհրավերներ է նետում։
ԱՄՆ, Իտալիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան. նոր դեպքերը եւ վարակի տարածման թափը հաշվի առնելով՝ ձեռնարկվել են տարաբնույթ լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ։
Այս ֆոնի վրա, ըստ հայաստանյան պաշտոնական աղբյուրների, մեր երկրում իրավիճակը բարվոք է թվում։
Բայց... հուսամ կառավարությունը լավ է հասկանում հնարավոր պատասխանատվության չափը, եթե պարզվի, որ պաշտոնական աղբյուրները գտնվում են ոչ թե առողջապահական, այլ քաղաքական գործոնների ազդեցության տակ։
Կարճ ասած, ձեր հանրաքվեի խաթր կորոնավիրուսը ծածկադմփոց չանեք»։