211652_close_icon
views-count17324 դիտում article-date 16:33 07-03-2020

Ինչպես դատախազի առջև դուռը բացեց հենց հետախուզվողը. զրույց Նելլի Աշրաֆյանի հետ. armenpress.am

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Նելլի Աշրաֆյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե դատախազ լինելը տղամարդու մասնագիտություն է: Նա երբեք չի մտածել համակարգից դուրս գալու մասին. ավելին, ցանկանում է մինչև թոշակի անցնելը մնալ դատախազությունում: «[url=https://armenpress.am/arm/news/1007701/?fbclid=IwAR1_30Nrwnuem8AYL8LCjUSV5mbE07I1P4UgEhKLd7BrQELROMxr-Gcng9Q]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում դատախազության համակարգում 21 տարի գործունեության մասին Աշրաֆյանը պատմեց մեծ ուրախությամբ: «Դատախազության համակարգում մշտապես իրենց տեղն են ունեցել կին դատախազները, որոնք իրենց թե կամքի ուժով ու բնավորությամբ, թե մասնագիտական առումով, արժանի ու պատշաճ դիրք են գրավել ու գրավում դատախազության համակարգում»,- ասաց Աշրաֆյանը՝ հավելելով, որ այս աշխատանքի դժվարությունները չեն տարբերվում թե կնոջ, թե տղամարդու դեպքում: «Աշխատանքային բնագավառներում հանդիպող դժվարություններն իրենց բնույթով կարող են նույնանալ թե կին, թե տղամարդ դատախազի համար: Բացի այդ, տարբեր իրավիճակային քննարկումներում հավասարապես մասնակից են լինում և կին դատախազները, և տղամարդ»,-ընդգծեց Աշրաֆյանը, ով երկար տարիներ աշխատել է նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում թե դատախազության քննիչ և թե դատախազ: Աշրաֆյանի մասնագիտությունը ոչ միայն չի խանգարել անձնական կյանքին, այլ օգնել է, քանի որ նա քրեական գործի քննության ընթացքում հանդիպել է այն մարդուն, ում հետ հետագայում ամուսնացել է: «Շատ տարիներ առաջ քրեական գործով համապատասխան փաստաթղթերի առգրավման նպատակով գնացել էի մի կազմակերպություն: Բաժնի պետը, ով տալիս էր ինձ այդ փաստաթղթերը, իմ հասակակիցն էր: Այդ գործի քննության ընթացքում ևս մի քանի անգամ անհրաժեշտ եղավ գնալ այդ կազմակերպություն և արդյունքը եղավ այն, որ ամուսնացանք և համատեղ կյանքում ունեցանք չորս երեխա, որոնք մեր կյանքն իմաստավորեցին»,- պատմեց ավագ դատախազը, ում հսկողության տակ է գտնվում 11 քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազը ներկայացրեց նաև մի քանի զավեշտալի և հետաքրքիր դեպք, որն իր հետ պատահել է աշխատանքի ընթացքում. «Տարիներ առաջ նոր էի ընդունվել դատախազության համակարգ, և ինձ մակագրվեց կասեցված մի գործ. այն կասեցվել էր անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով: Առաջին գործն էր, մտածեցի գնալ հետախուզվողի բնակության վայր: Գնացի բնակության վայր, դուռը ծեծեցի, այն բացեց մի երիտասարդ: Հարցրեցի, թե այստեղ է բնակվում տվյալ անձը, պարզվեց, որ դուռը բացել էր հենց այդ հետախուզվող անձը: Նա գողացել էր իր մորաքրոջ զարդերը, հետո զղջացել էր և այն վերադարձրել: Իհարկե, այդ գործը կարճվեց իրադարձությունների փոփոխման հիմքով, բայց առաջին հպարտանալու առիթը ստեղծվել էր, որովհետև հետախուզվողին ինքս հայտնաբերեցի: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/1007701/?fbclid=IwAR1_30Nrwnuem8AYL8LCjUSV5mbE07I1P4UgEhKLd7BrQELROMxr-Gcng9Q]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր