211652_close_icon
views-count4556 դիտում article-date 10:06 07-03-2020

Արծրուն Հովհաննիսյանն այլ պաշտոնի կնշանակվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այլ պաշտոնի կնշանակվի: Ինչպես հայտնի է, նա երեկ, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեր տեղեկություններով՝ նա կնշանակվի ՊՆ ռազմական կրթության բաժնի պետ, իսկ թե կոնկրետ որ, այժմ ՊՆ-ում մի քանի տարբերակ են քննարկում, և դեռ վերջնական որոշում չկա: Վերջինս գրել էր. «Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքանչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր