3901 դիտում
18:42 06-03-2020
Ադրբեջանցի գրոսմայստերը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին
Ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը դուրս է եկել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարից, որը կայանալու է մարտի 15-ից ապրիլի 5-ը: ՖԻԴԵ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ 2019թ. Աշխարհի գավաթակիրը մրցելույթներից հրաժարվել է անձնական պատճառներով:
Սակայն ավելի ուշ Ռաջաբովը հայտնել է, որ մրցաշարից հրաժարվելու պատճառը կորոնավիրուսի համաճարակն է:
«Հավակնորդների մրցաշարը յուրօրինակ շախմատային մարաթոն է, որը 22 օր է տևելու: Ինչպե՞ս է ընթանալու մրացաշարը՝ համաշխարհային համաճարակի պայմաններում: Եվ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու վարակված մասնակցի, մրցավարի հանդեպ: Ոչ ոք դա չի պարզաբանել», ասել է Ռաջաբովը:
Մասնավորապես, ադրբեջանցուն մտահոգել է կարանտինի բացակայությունը վարակի օջախի՝ Չինաստանի պատվիրակների համար,եպետ նախապես հայտարարվել էր, չինացի շախմատիստներն ու պատվիրակության մնացած անդամները Ռուսաստանի տարածքում 14 օր կարանտին են անցնելու:
Այսպիսով, մրցաշարին մասնակցելու են 8 շախմատիստ, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն և Ալեքսանդր Գրիշչուկը, չինացիներ Վան Հաոն և Լին Դիժենը, հոլանդացի Անիշ Գիրին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և Ռաջաբովին փոխարինած ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի թագի համար կմրցի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
21:20 21-01-2014
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների թվում է
1389 դիտում
20:07 13-02-2014
Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշար. 1-ին տուրում` Արոնյան- Անանդ
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը