3483 դիտում
14:41 06-03-2020
Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել. նա ներկայացրել է ՀՀԿ տեսակետները ՀՀ-ում զարգացումների մասին. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան օր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220820511360735]էջում [/url]գրել է.
«ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս.թ. մարտի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի եւ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Հիշյալ պատգամավորները նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են:
Հանդիպման ընթացքում բազմակողմանի վերլուծվել է տարածաշրջանային անվտանգային միջավայրը: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ, ինչպես նաեւ անդրադարձել հակամարտության ծագման եւ զարգացման փուլերին:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ՀՀԿ տեսակետները:
Նախագահ Սարգսյանը նույն օրը երեկոյան մեկ այլ աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԺԿ եւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գլխավոր քարտուղար, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անտոնիո Լոպես Իստուրիցի հետ: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին առնչվող:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Գործադիր կոմիտեն հատուկ բանաձեւ էր ընդունել Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ` ընդգծելով դատական իշխանության նկատմամբ կառավարության ոտնձգությունները եւ ՍԴ-ի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները:
Միությունը նախազգուշացրել էր Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին եւ ահազանգել, որ հանրային ճնշումը չարաշահելով, իշխող կուսակցության օգտին զսպումների եւ հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը, որի անդամ են ավելի քան 70 իշխող եւ խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից` ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ այլ տարածաշրջաններից»:
Նմանատիպ նյութեր
2421 դիտում
16:35 07-09-2021
Բրյուսելում բազմաթիվ կարեւոր հանդիպումներ ունեցանք մեր ազգային առաջնահերթությունների օրակարգով. Աշոտյան
Այս բաժնից
550 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
574 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները