211652_close_icon
views-count2495 դիտում article-date 22:34 12-05-2016

Մինսկի խմբի բառապաշարը համահունչ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսներին արցախա- ադրբեջանական վերջին զարգացումների հարցում. ՀՀԿ խոսնակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բառապաշարը համընկնում է ադրբեջանա-արցախյան շփման գծում իրավիճակի շուրջ գնահատականների հետ կապված: Այս մասին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը` ասելով. «Եվ մենք տեսանք, որ այդ գաղափարները զետեղված էի Մինսկի խմբի համանախագահների հայտարության մեջ»,-ասաց նա` կրկին ներկայացնելով այն գաղափարները, որտեղ կան այդ համընկնումները. հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդում, անխուսափելի պահպանում, վստահություն ձեռք բերելու ուղիների փնտրուք: Ըստ նրա` կանխատեսումները, թե պաշտոնական Երևանի դիրքորոշումները կոշտացումը բերելու է տարաձայնությունների` ՄԽ-ի ու հայկական երկու կողմերի միջև, ոչ միայն տեղի չունեցավ, այլև , հակառակը, տեղի ունեցավ համանախագահների ու ՀՀ նախագահների մտքերի համընկնում` այդ հարցի շուրջ:

Նմանատիպ նյութեր