211652_close_icon
views-count1589 դիտում article-date 16:55 06-03-2020

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով մահացության առաջին դեպքն է գրանցվել

Մեծ Բրիտանիայում արձանագրվել է նոր կորոնավիրուսով մահացածության առաջին դեպքը։ Այդ մասին նշված է Բերքշիրյան դքսության առողջապահության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է Press Association-ը, հիվանդը եղել է տարեց անձ։ Նախօրեին բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են ևս մեկ մահացածի մասին, ով Միացյալ Թագավորության քաղաքացի էր և հիվանդանալու պահին գտնվել է հանրահայտ Diamond Princess ճամփորդանավի վրա։ Վերջինս մահացել է Ճապոնիայի հիվանդանոցներից մեկում։

Նմանատիպ նյութեր