2179 դիտում
14:24 05-03-2020
Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակը քաղաքական զարգացումներում ներգրավելու քայլերից
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հասարակական-քաղաքական կազմակերպություններին հորդորում է ձեռնպահ մնալ ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը քաղաքական զարգացումներում ներգրավելուց:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այս մասին հայտարարություն է տարածել.
«Վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է:
Արցախի զինված ուժերի հրամանատարությունն, իր խորը մտահոգությունը հայտնելով նշված դրսևորումների վերաբերյալ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն է՝ ապահովել հայրենիքի սահմանների անվտանգությունն ու ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը և դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծել մեր պետականության հզորացման և ամրապնդման համար:
Հավաստիացնում ենք, որ զինված ուժերը հանդիսանալով մեր ժողովրդի համահավաքությունն ու միասնականությունը խորհրդանշող բացարձակ արժեք, երբևէ չի ունեցել և չունի որևէ քաղաքական երանգ կամ կողմնորոշում: Այն, ինչպես միշտ, եղել ու կմնա մեր ազգային իղձերի ու նպատակների իրագործման առաջնագծում և միայն ու միայն կառաջնորդվի Հայրենիքը արտաքին թշնամուց պաշտպանելու սրբազան առաքելությամբ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բարձր գնահատելով մեր հանրապետության ներքաղաքական կյանքում տեղ գտնող համապետական կարևորության միջոցառումների, այդ թվում՝ նաև առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, իր կոչն է ուղղում մեր երկրում գործող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին և հորդորում ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը ներգրավել քաղաքական զարգացումներում»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
47913 դիտում
14:25 03-06-2018
Արցախի Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից
5744 դիտում
16:29 21-01-2020
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչ է անում զերծ մնալ չմտածված, հակակազմակերպչական քայլերից
1054 դիտում
13:24 29-05-2024
Կոչ ենք անում զերծ մնալ ազգային մասնատման տանող նմանատիպ քայլերից․ Արցախի թեմը՝ Սարդարապատի միջադեպի մասին
Այս բաժնից
934 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
1021 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի