Արցախի Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է հունիսի մեկին Ստեփանակերտում «կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպին» և հորդորում զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից:
ԱՀ ՊՆ-ի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:
Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ: