211652_close_icon

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվել է մոտ 95 հազար մարդ

views-count4707 դիտում article-date 12:18 05-03-2020
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 4-ի դրությամբ կազմել է 94 հազար 752 մարդ: Այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը։ Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, թերթը զբաղվում է կորոնավիրուսից մահացածների ու ապաքինվածների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հաշվարկներ անելով։ Մայրցամաքային Չինաստանում վարակվել է վերը նշվածներից 80.270 մարդ, աշխարհի այլ երկրներում վարակվածների թիվն աճել է մինչև 14.482՝ 1 օրում ավելանալով մոտ 2514-ով: Հարավային Կորեայում գրանցվել է 5621 հիվանդացած (մահացել է 32 մարդ), Իրանում՝ 2922 (մահացել է 92 մարդ), Իտալիայում՝ 3089 (մահացել է 107 մարդ) Ճապոնիայում՝ ավելի քան 100 վարակված (մահացել է 12 մարդ), ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղևորներն ու անձնակազմի անդամները, Ֆրանսիայում՝ 285 (մահացել է 4 մարդ), Գերմանիայում՝ 240, Իսպանիայում՝ 151, (մահացել է 1 մարդ), Սինգապուրում՝ 112, Հոնկոնգում՝ 104:

Նմանատիպ նյութեր