2139 դիտում
14:36 04-08-2021
ԱՀԿ-ն հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսով 4 մլն մարդ է վարակվել 1 շաբաթում
Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով եւ ավելի քան 64 հազարը՝ մահացել: Ինչպես օգոստոսի 4-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), յոթ օրում ախտահարման նոր դեպքերի թիվը 3 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացությունը կրճատվել է 8 տոկոսով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վարակման նոր դեպքերի թիվն աճում է ավելի քան մեկ ամիս. անցյալ շաբաթ (հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 1-ը) հայտնաբերվել է ավելի քան 4 միլիոն նոր դեպք»,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:
Ընդգծվում է, որ հաղորդումներ են ստացվել ավելի քան 4 հազար մահացածների մասին»: Տեղեկագրում բերված տվյալների համաձայն վարակումների թվի աճը կազմել է 3 տոկոս, մինչդեռ մահացու վախճանների քանակը նվազել է 8 տոկոսով:
Հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 1-ն աշխարհում հայտնաբերվել է 4 033 836 վարակված եւ արձանագրվել է մահվան 64 216 դեպք: Օգոստոսի 1-ի դրությամբ ընդամենը եղել է ախտահարման 197 788 117 դեպք: Համավարակի սկզբից ի վեր մահացել է 4 219 578 մարդ:
Շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առանձնապես խիստ աճել է Արեւելյան Միջերկրականում (37 տոկոսով) եւ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (33 տոկոսով): Դրա հետ մեկտեղ դրա նվազում է արձանագրվել Եվրոպայում (9 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (3 տոկոսով), ինչպես նաեւ Աֆրիկայում (1 տոկոսով): Մահացությունն զգալիորեն ավելացել է Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (48 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (31 տոկոսով):
Ըստ որում մահացու վախճանների քանակի էական նվազում է նշվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (29 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 1 միլիոն մարդ եւ մահացել 8 հազարից ավելի հիվանդ: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք եւ 20 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 840 հազար վարակվածներ, մահացել է 22 հազարից ավելի մարդ:
Շաբաթվա ընթացքում ամենաշատ վարակվածերի մասին ԱՀԿ-ին հայտնել է ԱՄՆ-ը (543 420): Այնուհետեւ հետեւում են Հնդկաստանը (283 923), Ինդոնեզիան (273 891), Բրազիլիան (247 830) եւ Իրանը (206 722): Այն երկրների եւ տարածքների թիվը, որոնցում շրջանառում է բարձր վարակելիությամբ աչքի ընկիող «դելտա» շտամը, հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 3-ն աճել է երեքով եւ հասել 135-ի, հայտել են կազմակերպությունում: Չորս շտամներից («ալֆա», «բետա», «գամմա» եւ «դելտա»), որոնք դասվում են «անհանգստություն հարուցող տարբերակների (англ. - variants of concern) կատեգորիային, շաբաթվա ընթացքում իր աշխարհագրությունն ընդյանել է նաեւ «բետա» տարբերակը: Անցյալ տարվա օգոստոսին այն հայտնաբերվել է Հրավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ առկա 132 պետություններում (մեկով ավելի, քան նախորդ շաբաթ): Իր հերթին «ալֆա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2020 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, օգոստոսի 3-ի դրությամբ առկա է եղել 182 երկրներում (նույնքան, որքան մեկ շաբաթ առաջ):
«Գամմա» շտամը, որը սեպտեմբերին հայտնաբերվել է Բրազիայում, այժմ շրջանառում է 81 երկրներում, եւ անցած յոթ օրում դրանց թիվը նույնպես չի ավելացել: ԱՀԿ-ի տվյալներով՝ օգոստսի 3-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 198 778 175 դեպք, մահացել է 4 235 559 մարդ։:

Նմանատիպ նյութեր
1727 դիտում
14:12 30-07-2022
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 576 մլն մարդ, մահերի թիվը 6 միլիոնից ավելի է
4071 դիտում
10:16 16-05-2020
COVID-19-ը՝ աշխարհում. վարակվել է 4.5 մլն, բուժվել՝ 1,7 մլն, մահացել՝ ավելի քան 307 հազար մարդ
3183 դիտում
15:03 13-06-2020
COVID-19-ը՝ աշխարհում. վարակվել է 7.6 մլն, բուժվել՝ 1,7 մլն, մահացել՝ ավելի քան 425 հզր. մարդ
Այս բաժնից
1105 դիտում
23:41 23-11-2024
ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերը կնվազեն, գործազրկությունը՝ կաճի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը
1039 դիտում
21:39 23-11-2024
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
1081 դիտում
21:10 23-11-2024
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը