211652_close_icon
views-count7326 դիտում article-date 21:03 04-03-2020

«Ինձ հետաքրքրում է, թե ինչու եք նման լալահառաչ տոնով այդ հարցը տալիս». Փաշինյանը՝ ԼՀԿ-ի պատգամավորին

Ինձ հետաքրքրում է, թե ինչու եք նման լալահառաչ տոնով այդ հարցը տալիս, իմանալով, որ դիզվառելիքի մի մեծ մասը նաեւ մնացած գյուղապետարաններում, այլ շրջնակներում մսխվում, գնում էր: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին, որ գյուղացին այսօր անտեսված է, պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցված է եւ այլն, գրում է [url=https://news.am/arm/news/563939.html?fbclid=IwAR1suJm8z290uel3fosfPui-WCUkA1otj0o6CENw20FNRIqIcKi-SkjPKvc]News.am[/url]-ը: «Մենք ասում ենք՝ գյուղացուն օգնում ենք աշխատել, իսկ դուք ասում եք՝ գողության մեխանիզմը ինչու եք փակել, որոշ գյուղապետերի եւ «Ճ» կլասի պաշտոնյաների թողել անտեր: Լավ ենք արել: Որովհետեւ տասնյակ քրեական գործեր կան դրանցով հարուցված: Դուք մամուլում չեք կարդացե՞լ, որ սալյարկաները ինչ բարձրաստիճան պաշտոնյաների էին բաժին հասնում: Չեք կարդացե՞լ, որ դիզվառելիքը, ոևր տալիս ենք, որ բաժանվում է հեկտարների, ստացվում է, որ մեխ հողամասեր ունեցողները մեծ քանակով վառելիք, սելիտրա են ստանում, եւ ստացվում է, որ օլիգարխներին ենք ֆինանսավորում: Իսկ դուք ասում եք՝ գյուղացին մնացել է մենակ: Մենք գյուղաիների համար տասնյակ ծրագրեր ենք անում, գումարներ ենք հետ տալիս: 11-ից ավելի ծրագիր եմ ես այստեղ ներկայացրել: Մենք զարգացման ծրագրեր ենք ներկայացնում, մենք ուզում ենք գյուղացուն այնպիսի զարգացման տրամաբանության մեջ դնել, որ ինքը օգնության կարիք չունենա: Կամ եթե կարիք լինի, այդ օգնությունը հասցեական գնա հասնի հասցեատերերին»,-ասաց վարչապետը: Նրա խոսքով, այդ մեխանիզմները փակվել են, որովհետեւ դրանից ոչ թե գյուղացին է օգտվում, այլ խոշորները. «Իսկ ապօրինի չարաշահումները գնում, դառնում են ընտրությունների, հանրաքվեի, «այո»-«ոչ»-ի խոսակցությունների: Չիշտ եք արել, որ փակել ենք, որովհետեւ դա անարդյունավետ ծախս է: Այն մարդը, որ ձեզ խորհուրդ է տվել այդ հարցը տալ, լավ կլինի այդ անունը փոխանցեք, գնանք տեսնենք, թե քանի տոննա դիզվառելիքի բաշխմամբ է ինքը զբաղվել եւ հիմա ինչ գույքի եւ եկամուտների է տիրապետում»,-ասաց Փաշինյանը: Արմեն Եղազարյանն արձագանքեց, որ պետք է ոչ թե օգնությունները դադարեցնել, որովհետեւ գողանում են, այլ այնպես անել, որ չգողանան: Վարչապետն ասաց. «Այո, այսօր էլ են գողանում, դուք լուրերին չեք հետեւո՞ւմ: Ամեն օր կոռուպցիայի, կաշառակերության գործերով գործող պաշտոնյաներ են ձերբակալվում: չեմ կարծում, որ 30 տարում արմատացած կոռուպցիոն համակարգը պետք է մեկ տարում արմատախիլ անեինք: Այո, համակարգային կոռուպցիան ՀՀ-ում չկա, բայց դա չի նշանակում, որ մանր գողացողները եւ մի փոքր էլ միջին գողացողները երկրից վերացել են: Բայց մենք բոլորի հետեւից գնալու ենք»:

Նմանատիպ նյութեր