Գիտնականները նոր կորոնավիրուսի 2 ենթատիպ են առանձնացրել, առավել վտանգավոր են համարում երկրորդը
Չինացի բժիշկները նոր տիպի կորոնավիրուսի 2 ենթատիպ են առանձնացրել, որոնք մեկն առավել վարակիչ է մյուսից։ Այդ մասին հայտնել է «Բեյցզին ժիբաո» թերթը՝ հղում անելով Չինաստանի գիտությունների ակադեմիային։
Գիտնականներն ուսումնասիրել են նոր կորոնավիրուսի 103 նմուշ և հայտնաբերել, որ վերջին ժամանակներս նրանում հայտնվել է 149 մուտացիա։ Վիրուսը զարգացել է և վերածվել 2 ենթախմբի՝ «S» և «L»։
Նշված ենթախմբերը գիտնականները գտել են 101 նմուշների մեջ։ 30%-ը պատկանում է «S» ենթախմբին, 70%-ը՝ «L» ենթախմբին։
Ընդ որում, առավել վտանգավոր է համարվում «L» ենթախումբը։ Վերջինը տարածված էր Չինաստանի Ուհան նահանգում նոր կորոնավիրուսի բռնկման վաղ փուլում փուլում, որից հետո սկսել է նահանջել։