211652_close_icon
views-count2196 դիտում article-date 22:24 04-03-2020

Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ին, ժամը 19.40-ին, Հալաբյան 1-ին նրբանցքի մի տնից բերման է ենթարկվել 48-ամյա Հովիկ Ա.-ն, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով դատարանի նշանակած պատժի կրումից խուսափելու համար: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր