Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 6-րդ դեպքն են հաստատել
Ռուսաստանի Դաշնության տարածքում 2019-nCoV վիրուսով վարակվածության 6-րդ դեպքն է հաստատվել։ Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»-ը, փոխանցում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հիվանդացածներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են, 2-ը՝ Չինաստանի։ Հայտնի է նաև, որ նրանք վարակվել են Ճապոնիայի ափերին «Diamond Princess» ճամփորդական նավի վրա եղած ժամանակ։
Եվս մեկ վարակված՝ Դավիդ Բերովը, Մոսկվայի բնակիչ է, վերջերս է եղել Իտալիայում, որտեղ էլ վարակվել է կորոնավիրուսով։ Նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
2 վարակված չինացիներն արդեն առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից։