211652_close_icon
views-count1877 դիտում article-date 14:19 03-03-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բուլ­ղա­րիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակ­ցու­թյամբ: Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դարերի կնիքը կրող մեր ավան­դական, բարեկամական հարաբերությունները հետևողականորեն զարգացել և ամ­րապնդվել են նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր հանդիպումը, որի ժամանակ հայ-բուլղարական երկկողմ օրակարգի վերաբերյալ ունեցանք արդյունավետ քննարկում: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի առավել ընդգրկուն և համապարփակ դարձնել մեր համագործակ­ցու­թյու­նը՝ հարստացնելով այն նոր և բովանդակալից ծրագրերով: Մաղթում եմ Ձեզ բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ գարնանային ծաղկունք և հարատև խաղաղություն»:

Նմանատիպ նյութեր