211652_close_icon
views-count48356 դիտում article-date 23:23 02-03-2020

Նոյեմբերյանում թալանել են տեղի հայտնի ԱՁ տնօրենի բնակարանը. նա կրել է մոտ 7 մլն դրամի վնաս

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 1-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Կամո Մ.-ն դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ փետրվարի 27-ի ժամը 09:30-ից մինչև ժամը 17:35-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիի միջոցով բացել են իր տան մուտքի դուռը և այնտեղից կատարել գոողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վար է մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին Կամո Մ.-ն հայտնել է, որ ննջասենյակի պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր և ընդհանուր առմամբ իրեն պատճառվել է մոտ 7 մլն դրամի վնաս: Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կամո Մ.-ն Նոյեմբերյանում հայտնի է որպես «Մամյան Կամո» ԱՁ տնօրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողերի տարած ոսկեղենը եղել է մոտ 50 կտոր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր