211652_close_icon
views-count2087 դիտում article-date 22:50 02-03-2020

Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին

Մարտի 1-ին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը` Դամասկոս) իր հավատարմագրերը հանձնեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին (Abdullah II of Jordan)։ Հանձնման արարողությունը տեղի ունեցավ Հորդանանի Թագավորական ընդունելությունների պալատում: Արարողությունից հետո ՀՀ նորանշանակ դեսպանը ծաղկեպսակներ զետեղեց Հաշիմյան թագավորների ընտանեկան դամբարանում և գրառում կատարեց պատվո հյուրերի մատյանում։

Նմանատիպ նյութեր