211652_close_icon
views-count2115 դիտում article-date 14:34 02-03-2020

ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ շնորհելու հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի շարք անձանց դիվանագիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Վահագն Սերգեյի ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Յուրի Հրանտի ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական Վահե Արմենի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Անահիտ Ռուդոլֆի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»։

Նմանատիպ նյութեր