211652_close_icon
views-count231060 դիտում article-date 14:26 01-03-2020

Կիրառել ալկոհոլային հիմքով հեղուկներ, համբուրվելով չբարևել, ձեռքերը հաճախ լվանալ. Արսեն Թորոսյանի հորդորը

Ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանն այդ տեսանկյունից, կարելի է ասել, բարենպաստ վիճակում է գտնվում: «Մենք, իրականացրած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, դիմանալով այս 40 օրը, կարելի է ասել բարենպաստ վիճակում ենք: Տեսնում ենք, որ եղանակը տաքանում է, այդ դեպքում վիրուսները ոչնչանում են բաց միջավայրում, մարդկային կուտակումներն էլ բացառելով, տարածումը կկանխվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքի մանրամասները: Նախարարը խորհուրդ է տալիս խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, անհնարինության դեպքում՝ կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանալ, կիրառել ալկոհոլային հիմքով հեղուկներ, հաճախ օդափոխել սենյակները: «Մի առաջարկ ևս ունեմ. եկեք դադարեցնենք համբուրվելով բարևելը, օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք միմյանց: Նվազեցրեք նաև ձեռքով բարևելը»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր